Անհատական մենթորություն 1-6 ամիս
✔️Թվագիտական մատրիցայի եւ ԲաԶի քարտի ամբողջական վերլուծություն։
✔️ 4×90 րոպե խորհրդատվություն։
✔️Հաջորդ հանդիպումները՝ 1-6 ամիսների ընթացքում։
✔️Ֆինանսական կոդի եւ Թվագիտական բանալիի ակտիվացում։
✔️Նվեր 6 ամսվա անհատական օրացույց՝ հաշվարկված անձի ծննդյան
տվյալների հիման վրա։
✔️Տրամադրվում է խորհրդատվության ձայնագրությունը։
Անհատական խորհրդատվության հիմքում ընկած է անհատի Թվագիտական
Մատրիցայի եւ ԲաԶի քարտի վերլուծությունը։
Թվագիտական Մատրիցայի եւ ԲաԶի քարտի հիմքում ընկած է անձի ծննդյան
տվյալների հիման վրա կազմված Մատրիցան եւ 4 սյուներից բաղկացած ԲաԶի
քարտը։
Անհատի Թվագիտական Մատրիցայի եւ ԲաԶի քարտի վերլուծության միջոցով
հնարավոր է բացահայտել 👇
✅ Որոնք են անհատի կյանքում առկա խնդիրների հիմնային պատճառները,
ծանոթանալ իրական առաքելությանը եւ տալ հստակ լուծումներ հաջողություններ
գրանցելու համար։
✅ Որոնք են անհատի Կարմիկ տոհմային ծրագրերը /պարտքը տոհմի հանդեպ/,
որոնց իրագործումը առաջնահերթ է յուրաքանչյուր անձի համար։
✅ Կստանաք Ձեր կյանքի բոլոր ոլորտների մասին լիարժեք պատկերացում –
անձնային աճ, հոգեւոր ոլորտ, աշխատանք կամ բիզնես ռեալիզացիա,
միջանձնային հարաբերություններ, առողջություն եւ ամենակարեւորը կիմանաք թե
որն է Կյանքի ամենակարեւոր առաքելությունը։
✅ Կբացահայտեք Ձեր թաքնված տաղանդները, կիմանաք, թե որ ոլորտներում
կարող եք լինել հաջողակ, ինչ մասնագիտություն ընտրել, լինել վարձու
աշխատող, թե զբաղվել սեփական բիզնեսով։ Պատկերացում կկազմեք Ձեր
ապագայի մասին, հստակ կիմանաք տասամյա ինչպիսի հաջողության մեջ եք
գտնվում եւ ինչպես կայացնել ճիշտ որոշումներ ցանկալի նպատակներին հասնելու
համար։
✅ Կպարզեք անձնական կյանքում եղած խնդիրների իրական պատճառները,
կիմանալ, թե երբ դուք կհանդիպեք ձեր երկրորդ կեսին եւ ինչ իրավիճակում։
Ավելին, դուք կիմանաք, թե որոնք են այն հիմնային խնդիրները, որոնց լուծման
դեպքում դուք կկարողանաք կառուցել առողջ հարաբերություններ եւ ապրել
երջանիկ՝ Ձեր ընտրյալի հետ։
✅ Կծանոթանաք, թե կարմիկ ինչպիսի հնարավոր առողջական խնդիրներ կարող
եք ունենալ կյանքի տարբեր շրջաններում, եւ ինչպես խուսափել դրանցից։
✅ Կծանոթանաք, թե ինչպիսի հնարավոր իրադարձություններ կարող են տեղի
ունենալ կյանքի յուրաքանչյուր փուլում եւ ինչպես դրանց պատրաստվել։
☝️Ի՞նչ եք դուք ստանում խորհրդատվության վերջում 👇
✅Դուք ունենում եք լիարժեք պատկերացում ձեր կյանքում եղած խնդիրների
մասին եւ ստանում կոնկրետ լուծումների տարբերակներ իմ կողմից՝ դրանցից
վերջնականապես ձերբազատվելու համար։ Կիմանաք, թե ինչպես անցնել
մատրիցայում առկա ծրագրերը եւ փոխել դրանք բացասականից 👉դրական՝
գրանցելով հաջողություններ կյանքում։
✅Խորհրդատվության արդյունքում դուք կիմանաք, թե որն է Ձեզ համար ճիշտ
մասնագիտությունը եւ թե որ ոլորտներն են առավել նպատակահարմար
աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։
✅Կծանոթանաք ձեր Փողի կոդերին եւ կիմանաք, թե որ գործողությունների
միջոցով կարող եք ակտիվացնել Ձեր ֆինանսական հոսքերը եւ հասնել
ֆինանսական կայունության։
ԵՎ ամենակարեւորը – կիմանաք թե ինչպես մշակել եւ անցնել Կարմիկ ծրագրերը
եւ խուսափել դրանց բացասական հետեւանքներից։

