Բոլորս էլ ունենում ենք օրեր երբ թվում է ամեն ինչ մեզ դեմ է և ոչինչ չի գնում այնպես ինչպես պլանավորել ենք։ ԵՎ իհարկե երբեմն էլ լինում են օրեր, երբ ամեն ինչ գնում է շատ հարթ՝ մեր ուզածով։ Արդյո՞ք դա այն է, որ հենց այդ օրը մեր բախտը պարզապես բերել է, թե՞ ուղղակի անկախ մեզանից հայտնվել ենք ճիշտ տեղում ճիշտ ժամանակին։
Բարենպաստ օրվա ընտրությունը հին չինական պրակտիկա է, որն օգտագործում է աստղաբանության սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ որոշել որոշակի գործողություններ իրականացնելու ճիշտ ժամանակը: Կյանքի հատուկ առիթների համար ճիշտ ամսաթիվ և ժամ ընտրելը կենսական նշանակություն ունի ձեր հաջողությունը առավելագույնի հասցնելու համար:
Օրինակ՝ բարեհաջող օրը ամուսնանալը լավ սկիզբ է ամուսնության համար և ապահովում է հնարավոր լավագույն արդյունք։ Բարենպաստ օրը նոր տուն տեղափոխվելը խորհրդանշում է նոր կյանքի նոր սկիզբը։ Բիզնեսի բացումը բարենպաստ օրերին կարող է մեծապես մեծացնել հաջողության ձեր հնարավորությունները: Անհատական բարենպաստ օրվա ընտրության համար կան բազմաթիվ գործոններ, որոնք մենք պետք է հաշվի առնենք, ինչպիսիք են տվյալ անհատի ԲաԶի քարտը և իհարկե Արևային օրացույցը:
Բարենպաստ օրվա ընտրության ամենատարածված հարցումները ներառում են 👇
✅Ամուսնության օր
✅ Շենքի հիմքի քանդման օր
✅Բիզնեսի բացման օր
✅Նոր տուն, բնակարան կամ օֆիս տեղափոխվելու օր
✅Նոր պրոյեկտի մեկնարկի օր
✅Պայմանագրի ստորագրման/կնքման օր
✅Բիզնես բանակցությունների օր
և այլն…….
Բարենպաստ օրվա ընտրության համար անհրաժեշտ է տրամադրել👇
Ծննդյան տվյալները
Իրադարձության մասին ինֆորմացիա
Արդյունքում դու կստանաս 👇
3-5 տարբերակ օրերի, երբ կարող ես իրականացնել տվյալ գործողությունը
Հաշվետվություն և հավելյալ օգտակար խորհուրդներ տվյալ օրվա մասին
