Ֆենգ Շուն Չինական Մետաֆիզիկայի հնագույն ուղղություններից է, որն օգնում է մեզ ներդաշնակության հասնել մեր շրջապատի հետ: Գեղեցիկ և ներդաշնակ կենսամիջավայրը ներգրավում և ավելացնում է դրական էներգիայի հոսքը արտաքին միջավայրից և բարձրացնում անձի հաջողությունը՝ ապահովելով կայուն ֆինանսական հոսքեր։
Դասական Ֆենգ Շույում հաշվի ենք առնում ինչպես բնակարանի/առանձնատան ներքին դասավորվածությունը, այնպես էլ ուսումնասիրում ենք շրջակա միջավայրը – բնության ֆորմացիաներ, սարեր, գետեր, հարթավայրեր, շրջապատում առկա շինությունների ուղղությունները և այլն։ Այս ամենի արդյունքում է միայն հնարավոր հասնել դրական էներգիայի հավասարակշության, որը կապահովի Ձեր անձի հաջողությունը: Եթե ներկա պահին դուք ունեք խնդիր աշխատանքի, առողջության, միջանձնային հարաբերություններում ապա ամենայն հավանականությամբ դուք ունեք խնդիր Ձեր տան Ֆենգ Շուի հետ:
Ֆենգ Շու խորհրդատվության միջոցով հնարավոր է բացահայտել առկա խնդիրները և համապատասխան միջոցների կիրառման շնորհիվ լուծել դրանք։
☝️Ֆենգ Շու խորհրդատվության դիմելուց անհրաժեշտ է տրամադրել.
– Ձեր բնակարանի/առանձնատան հատակագիծը
– Շենքի կառուցման տարեթիվը
– Տարեթիվը, թե երբվանից եք սկսել ապրել այդ բնակարանում
– Կապիտալ վերանորոգման տարեթիվը, եթե եղել են այդպիսիք
– Տվյալ բնակարանում ապրող անձանց ծննդյան տվյալները
🧧 Ֆենգ Շու խորհրդատվության արժեքը կազմում է 2000 դրամ 1ք/մ համար, մինիմալ արժեքը 80000 դրամ։
